Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2001 թվականի N 368

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել պետական կառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը` համաձայն հավելվածի»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հավելված

ՀՀ վարչապետի 1998 թվականի

նոյեմբերի 6-ի N 620 որոշման

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

NN ը/կ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների անվանումները Աշխատողների

առավելագույն թվաքանակը (հաստիքային

միավոր) որից ղեկավարի տեղակալներ

ընդամենը այդ թվում` առաջին տեղակալ

1 2 3 4 5

1. ՀՀ առողջապահության նախարարություն 73.5 2 -

2. ՀՀ արդարադատության նախարարություն 162 5 1

3. Նոտարական գրասենյակներ 76 - -

4. ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ 120 - -

5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ 125 - -

6. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն 255 - -

7. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն 232 5 1

8. ՀՀ արտաքին գործերի նախարարություն 208 5 1

9. Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն 24 1 -

10. ՀՀ պետական արարողակարգի ծառայություն 28 1 -

11. ՀՀ բնապահպանության նախարարություն 110 4 1

12. ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով 14 1 -

13. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 180 3 1

14. ՀՀ գյուղատնտեսության նախարարության ագրարային պետական տեսուչներ 73 - -

15. ՀՀ էներգետիկայի նախարարություն 93 5 -

16. ՀՀ կրթության և գիտության նախարարություն 117 4 -

17. ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ 13 1 -

18. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով 26 1 -

19. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն 93 4 -

20. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 20 2 -

21. ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդ 18 2 -

22. ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն 156 3 1

23. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության զբաղվածության կենտրոններ 470 - -

24. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն 210 3 1

25. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տեղական մարմիններ 29 - -

26. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության աճուրդի կենտրոն 43 - -

27. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 67 4 1

28. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչություն 28 2 -

29. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ 47 3 1

30. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 74 5 1

31. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 155 4 1

32. .ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչություն 141 - -

33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն 399 5 1

34. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ 315.5 - -

35. ՀՀ պետական եկամուտների նախարարություն 594 3 -

36. ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային տեսչություններ և տարածաշրջանային մաքսատներ, մաքսային կետեր 1985 - -

37. ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչություն 19 1 -

38. ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 155 1 -

39. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումներ 195 - -

40. Հայլեռտեխհսկողություն 20 1 -

41. Հայլեռտեխհսկողության տարածքային տեսչություններ 68 - -

42. ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 44 4 -

43. ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն 42 2 1

44. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն 19 1 -

45. ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն 50 1 -

46. ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչություն 35 2 -

47. Հայպետատոմհսկողություն 32 2 -

48. ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչություն 31 1

49. ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչություն 24 1 -

50. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն 24 2 -

51. ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային ստորաբաժանումներ 47 - -

52. ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն 48 3 -

53. ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչություն 22 1 -

54. ՀՀ հեղինակային իրավունքների ազգային գործակալություն 14 1 -

55. ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն 70 2 1

56. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն 41 2 -

57. ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 73 2 -

58. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 60 3 1

59. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 100 4 -

60. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ 737 - -

61. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողային պետական տեսուչներ 11 - -

62. Երևանի քաղաքապետարան 248 3 -

63. Արագածոտնի մարզպետարան 106 1 -

64. Արարատի մարզպետարան 109 1 -

65. Արմավիրի մարզպետարան 103 1 -

66. Գեղարքունիքի մարզպետարան 162 1 -

67. Լոռու մարզպետարան 151 1 -

68. Կոտայքի մարզպետարան 97 1 -

69. Շիրակի մարզպետարան 151 1 -

70. Սյունիքի մարզպետարան 129 1 -

71. Վայոց ձորի մարզպետարան 74 1 -

72. Տավուշի մարզպետարան 92 1 -

Ընդամենը 10175,0 128 15

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։