ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 629-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով` «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (3,720 կգ ընդհանուր քաշով, 4,940 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,720 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
Երևան
28.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 629-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
N Ապրանքի անվանում Տեղ Քանակ Քաշ
բրուտտո (կգ) Քաշ նետտո
(կգ) Գին
(եվրո)
1 Դիմակներ 1 10000 հատ 125 105 1,200
2 Բժշկական պարագաներ 2 1000 կգ 1050 1000 750
3 Ներարկիչներ, կաթետերներ 1 8000 հատ 280 260 190
4 Քայլակներ, հենակներ 1 180 հատ 500 465 120
5 Վիրահատական լամպեր 1 5 հատ 365 235 1,410
6 Անվասայլակ 2 32 հատ 480 465 430
7 Ուլտրաձայնային սարքավորում
Toshiba Xario SSA – 660A 2 2 հատ 305 280 450
8 Հիվանդանոցային մահճակալներ
ներքնակներով 1 2 հատ 180 165 100
9 Զննության սեղաններ բժշկական 1 2 հատ 80 70 50
10 Հագուստ 1 265 կգ 300 265 100
11 Դեֆիբրիլյատոր Philips Heartstart XL 1 5 հատ 55 43 140
Ընդամենը՝ 14 3720 3353 4,940
(հավելվածը խմբ. 16.09.21 N 757-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյան
28.07.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ