Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունիսի 2001 թվականի N 434

քաղ. Երևան

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը` 2001 թվականի հուլիսի 1-ից, երկու հերթափոխով, 20-ական օրով.

բ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.

գ) մինչև 2001 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:

3. Հաստատել`

ա) 2001 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը (կցվում է).

բ) մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների ցանկը (կցվում է):

4. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 2001 թվականի հունիսի 30-ը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2001 թվականի հունիսի 25-ը ներկայացնել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2001 թվականին 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

բ) ապահովել մանկապատանեկան առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 2001 թվականի հունիսի 25-ը մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2001 թվականի հուլիսի 1-ից սկսելու և մանկապատանեկան առողջարարական ճամբարները ներկայացված հայտերի համաձայն բժշկական կադրերով ապահովելու համար:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 2001 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 2001 թվականի ամռան ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի կազմակերպման հետ կապված աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 13-ի N 434 որոշմամբ

Կ Ա Զ Մ

դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի

Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար

(հանձնաժողովի նախագահ)

Է. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Վ. Խաչիկյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

(համաձայնությամբ)

Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Վ. Բարսեղյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

սպորտի նախարարի տեղակալ

Ա. Եսայան - ՀՀ սոցիալական ապահովության

նախարարի տեղակալ

Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության պետ

Ա. Զախարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության ՔՀԳՎ-ի

3-րդ վարչության պետ

Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ

Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական

հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 13-ի N 434 որոշմամբ

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

2001 թվականին մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի

Գումարը

(դրամ)

______________________

Սնունդ (մանկավարժների հետ միասին) 1236.3

(այդ թվում` ԱԱՀ` 176.6)

Աշխատավարձ 51.6

Տնտեսական ծախսեր 86.0

(այդ թվում` ԱԱՀ` 12.3)

Ավելացված արժեքի հարկ 95.3

Պարտադիր սոցիալական վճարներ 47.0

___________________________________________________________

Ընդամենը 1516.2

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 13-ի N 434 որոշմամբ

Տ Ի Պ Ա Յ Ի Ն Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր

մանկապատանեկան առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական ԵՎ սպասարկող անձնակազմերի

Հաստիքների

անվանումները 80-120 121-160 161-200 201-240 241-280 281-320 321-360

___________________________________________________________________

Պետ 1 1 1 1 1 1 1

Վարչատնտեսական աշխատողներ

Տնտեսվար 1 1 1 1 1 1 1

Պահեստապետ - 1 1 1 1 1 1

Առաքիչ - 1 1 1 1 1 1

Հաշվապահ 1 1 1 1 1 1 1

Տնտեսուհի 1 1 1 1 1 4 4

Ավագ խոհարար 1 1 1 1 1 1 1

Խոհարար - 2 3 4 5 6 7

Խոհանոցի բանվոր 1 2 3 4 5 6 7

Աման լվացող 1 2 3 4 5 6 7

___________________________________________________________________

ընդամենը 7 13 16 19 22 25 28

Դաստիարակչական անձնակազմ

Ավագ մանկավարժ - 1 1 1 1 1 1

Դաստիարակ 5 7 8 11 12 13 14

Ջոկատավար 4 5 6 8 9 10 11

Ֆիզղեկ 1 1 1 1 1 1 1

Նվագակցող 1 1 1 1 1 1 1

___________________________________________________________________

ընդամենը 11 15 17 22 24 26 28

Բուժական անձնակազմ

Բժիշկ 1 1 1 1 1 1 1

Բուժքույր - - 1 1 1 1 1

___________________________________________________________________

ընդամենը 1 1 2 2 2 2 2

___________________________________________________________________

Սպասարկող անձնակազմ

Հավաքարար 2 2,5 3 3,5 4 4,5 5

Վարորդ 1 1 1 1 1 1 1

Պահակ 3 3 4 4 4 4 4

Լվացարար 1 2 2 2,5 3 3,5 4

Էլեկտրիկ 1 1 1 1 1 1 1

Փականագործ - - 1 1 1 1 1

Օժանդակ բանվոր - - - 1 1 1 1

___________________________________________________________________

Ընդամենը 8 9,5 12 14 15 16 17

____________________

Ծանոթագրություններ: 1. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում է հիմնադիրը:

2. Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է փոխարինող մանկավարժի մեկ լրացուցիչ հաստիք:

3. Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է լողի մարզչի մեկ հաստիք:

4. Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

հունիսի 13-ի N 434 որոշմամբ

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետությունում 2001 թվականին գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարների

«Հասմիկ»

«Լուսաբաց»

«Արագած»

«Զեփյուռ»

«Արծվիկ»

«Հեքիաթ»

«Սևան»

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։