Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 օգոստոսի 2001 թվականի N 629

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 716 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմիններին և հիմնարկներին բաշխելու մասին» N 716 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`

ա) որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պարբերականները պետական պատվերով ստացող պետական մարմինների և հիմնարկների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 69, 70, 71, 72, 73, 74, 75 և 76-րդ կետերով.

«69. ԼՂՀ Նախագահի աշխատակազմ 2 օրինակ

70. ԼՂՀ Ազգային ժողով 2 օրինակ

71. ԼՂՀ կառավարություն 2 օրինակ

72. ԼՂՀ Քաշաթաղի վարչակազմ 2 օրինակ

73. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 1 օրինակ

74. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 1 օրինակ

75. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 1 օրինակ

76. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 2 օրինակ».

բ) 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«68. ՀՀ արդարադատության նախարարության պահուստ 10 օրինակ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։