Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 795-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,999,200 դրամ ընդհանուր արժողությամբ «Ոռոգման ցանցի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արտեմիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00041055) 2021 թվականի օգոստոսի 30-ին կնքված N ՀՀ/ԲԱ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու ոռոգման ցանցի վերակառուցման 3-րդ փուլի շինարարական աշխատանքների իրականացում՝ 11,999,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 795-Ա որոշման

«ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) ոռոգման ցանցը (3-րդ փուլ)

2. Ծրագրի բարեգործական

որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5. Ծրագրի իրականացման վայրը եւ

բնագավառը Հայաստանի Հանրապետություն քաղ. Երևան, բնագավառը՝

ջրամատակարարում

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,999,200 դրամ:

7. Բարեգործություն ստացողը Բուսաբանական այգի (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա)

8. Ծրագրի իրականացման

տևողությունը Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 15-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները,անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է վերակառուցել Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) ոռոգման ցանցը (3-րդ փուլ)։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 2021 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021

թվականի նոյեմբերի 15-ը։ Արժեքը կազմում է 11,999,200 դրամ։

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը Բուսաբանական այգու (Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա) ոռոգման ցանցի վերակառուցման աշխատանքներ (3-րդ փուլ)՝ 11,999,200 դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված

կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։