Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-09-13-ից մինչև 2002-03-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-03-26Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2001 թվականի N 667

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՈՒ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով`

1. Ստեղծել կառավարական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` սույն որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովին ներկայացնել`

ա) մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության մարզերի սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզը` նշելով մարզերի և Երևան քաղաքի սահմանները.

բ) մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ ավարտվածության, Հայաստանի Հանրապետության համայնքների սահմանների նկարագիրը և Հայաստանի Հանրապետության մարզերի 1:25000 (1:50000) մասշտաբի տեղագրական քարտեզները` նշելով համայնքների սահմանները:

3. Կառավարական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից սույն որոշման 3-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը`

ա) ըստ անհրաժեշտության ընդգրկելով համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.

բ) մինչև 2004 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածները հաստատելու մասին», ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` քաղաքայի համայնքների սահմանները ճշգրտելու նպատակով մինչև 2001 թվականի հոկտեմբերի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրել քաղաքային համայնքների` հաստատված գլխավոր հատակագծերի պատճենները:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433, 1999 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 704 և 2000 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի N 433 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 533 որոշումները:

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

սեպտեմբերի 13-ի N 667 որոշմամբ

Կ Ա Զ Մ

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ե. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ գլխավոր գանձապետ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

Է. Բարսեղյան - Սյունիքի մարզպետ

Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ

Ա. Հերոյան - Արմավիրի մարզպետ

Վ. Հակոբյան - Գեղարքունիքի մարզպետ

Ա. Ղուլարյան - Տավուշի մարզպետ

Պ. Մանուկյան - Վայոց ձորի մարզպետ

Կ. Շահգելդյան - Կոտայքի մարզպետ

Ա. Սարգսյան - Արարատի մարզպետ

Ֆ. Փիրումյան - Շիրակի մարզպետ

Հ. Քոչինյան - Լոռու մարզպետ

Ռ. Նազարյան - Երևանի քաղաքապետ

Հ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտ տնօրեն

Գ. Ավետյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

Ֆ. Ղազարյան - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ

Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարական վարչության պետ

Կ. Ամյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։