ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 803-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Վրաստանի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գրասենյակի (International Federation of Red Cross and Red Crescent Societies) կողմից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնիի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի համայնքներին անհատույց բաշխելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված բեռի (մեկ տեղ, 180 կգ ընդհանուր քաշով, 42,465 վրացական լարիին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
01.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 803-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
Ապրանքի անվանումը Քանակը
(լրակազմ, զույգ) Քաշը
(կգ) Արժեքը
(վրացական լարի)
Հրշեջ-փրկարարական հանդերձանք (տաբատ և վերարկու) 10 լրակազմ 25 1,500
Հրշեջի ռետինե կոշիկներ 10 զույգ 15 300
Հրշեջի սաղավարտ 80 լրակազմ 129 300
Հրշեջի ձեռնոց 10 զույգ 6 150
Հրշեջի գոտի 10 լրակազմ 5 120
ընդամենը 180 44,700
5 տոկոս զեղչ 2,235
Ընդամենը 42,465
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
01.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ