Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1611-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարին` 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման ավարտից հետո 10-օրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1611-Լ որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասն են: Սոցիալական գործոնների ընդհանուր համակարգում դրանք հասարակության կողմից օգտագործվում են մարդու հոգևոր և ֆիզիկական բազմակողմանի զարգացման, առողջության ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ձևավորման, բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման գործընթացում:

2. Երկրում կորոնավիրուսային հիվանդության (COVOD-19) իրավիճակով պայմանավորված բնակչության շրջանում նկատվում է ֆիզիկական զարգացման և պատրաստականության, կյանքի տևողության ցուցանիշների անկում: Դրան զուգահեռ ավելանում են հիվանդությունների, հաշմանդամության ցուցանիշները: Նշվածը վկայում է, որ կան համալիր հիմնախնդիրներ, որոնց շարքում նաև` լուծման կարիք ունեցող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խնդիրները:

3. Ծրագրում և միջոցառումների ցանկում նախանշված են հիմնական գերակայությունները, կոնկրետ միջոցառումներն ու դրանց կատարման ժամկետները, իրագործման ուղիներն ու ակնկալվող արդյունքները, ֆինանսավորման աղբյուրն ու չափը:

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

4. Սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում հասարակության զարգացման, ինչպես նաև հոգևոր և ֆիզիկական առողջության համար առանցքային դեր են կատարում զանգվածային սպորտն ու ֆիզկուլտուրան։ Բացի այդ՝ զանգվածային սպորտի սոցիալական համակարգը, քաղաքացիների զանգվածային առողջացման ոլորտը որոշ առումներով փոխգործակցում են առողջապահության, գիտության, կրթության և մշակույթի հետ։

5. Սպորտում բարձրագույն նվաճումների գրանցվող ռեկորդները, միջազգային, ազգային և այլ մարզաձևերում արձանագրվող հաջողությունները մեծագույն խթան են հանդիսանում զանգվածային սպորտի զարգացման համար: Մյուս կողմից (փոխադարձաբար) հենց սպորտի մասսայականացումից է անցում կատարվում բարձրագույն սպորտային վարպետության:

6. Կատարելով զարգացնող, դաստիարակչական, հայրենասիրական, հաղորդակցական, տնտեսական և մի շարք այլ գործառույթներ՝ սպորտը միավորում և կոորդինացնում է հասարակությունը, համախմբում և առաջ է մղում հայ ազգին:

7. Նշվածն իրականացնելու համար անհրաժեշտ է համակցված միջոցառումների համակարգ, որը պայմաններ կստեղծի մարդկանց առօրյա կյանքում ֆիզիկական կուլտուրայի արմատավորման և բնակչության առողջության մակարդակի բարձրացման համար:

8. Ծրագիրը նախատեսված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար:

III. ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

9. Ֆիզիկական դաստիարակությունը և զանգվածային սպորտը, որոնք ներառում են բնակչության բոլոր տարիքային խմբերի` նախադպրոցականների, դպրոցականների, սովորողների, ուսանողների, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության, հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղական և քաղաքային բնակավայրերի բնակիչների, տարեցների ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստականության և ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը, ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:

10. Սպորտի զարգացումը, որը ներառում է մանկապատանեկան սպորտը և մարզական հերթափոխի պատրաստումը, ինչպես նաև ազգային ավանդական մարզաձևերի զարգացումը և տարածումը:

11. Բարձրագույն նվաճումների սպորտը` այդ թվում նաև ադապտիվ սպորտը: Օլիմպիական գաղափարների տարածումը: Դոպինգի դեմ պայքարի հսկողության ուժեղացումը: Մարզական արդյունքների բարելավումը:

12. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ցանցի զարգացումն ու ամրապնդումը, ինչպես նաև բուժսպասարկման կատարելագործումը:

IV. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

13. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիմնադրույթների համաձայն հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը և նրա արդյունավետ գործունեության համար պայմանների ստեղծումն է 2022 թվականի ընթացքում:

14. Ծրագրի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալական առաջնայնության ապահովման համար իրավական և տնտեսական մեխանիզմի մշակումն ու իրագործումը.

2) բնակչության ֆիզիկական դաստիարակության համակարգի արդյունավետության բարձրացման և զարգացման համար պայմանների ստեղծումը.

3) բնակչության առողջացման, ֆիզիկական զարգացման անընդհատության ապահովման և ֆիզիկական պատրաստականության մակարդակի բարձրացումը.

4) ֆիզիկական զարգացմանն ու ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովումը` կազմակերպված և (կամ) ինքնուրույն պարապմունքների անցկացման, նաև ֆիզկուլտուրային և մարզական զանգվածային միջոցառումների իրականացման միջոցով.

5) օլիմպիական և պարալիմպիկ խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ խոշոր միջազգային մրցաշարերին մասնակցելու համար մարզիկների և մարզաձևերի ազգային հավաքական թիմերի արդյունավետ նախապատրաստման և մասնակցության ապահովումը.

6) կադրերի պատրաստման համակարգի կատարելագործումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի զարգացումը.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային կապերի ընդլայնումը:

V. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

15. Ակնկալվող արդյունքներն են`

1) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպ վարելու նկատմամբ բնակչության դրական վերաբերմունքի ձևավորումը.

2) կանոնավոր կերպով սպորտով և ֆիզկուլտուրայով զբաղվող և մարզական զանգվածային միջոցառումներին մասնակցող քաղաքացիների (այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց) թվի ավելացումը.

3) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումը և երկարակեցության ապահովումը.

4) բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, միջազգային մրցաuպարեզներում Հայաuտանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մաuնակցության ապահովումը, ինչպես նաև օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների կողմից բարձր նվաճումների արձանագրումը.

5) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և Հայաստանի Հանրապետության ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:

16. Ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման միջոցառումների ու գործունեության հիմնական ուղիները:

VI. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

17. Ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1611-Լ որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Ծրագրի և միջոցառման անվանումը Նպատակը և ակնկալվող արդյունքը Ժամկետը Ֆինան-սավորման չափը (հազ. դրամ) Ֆինանսավոր-ման աղբյուրը Պատասխանատու կատարողը

1. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Հայաստանի

Հանրապետության

առաջնություններին և

միջազգային

միջոցառումներին

մասնակցության

ապահովման համար

մարզիկների

նախապատրաստում և

առաջնությունների

անցկացում» Հայաստանի Հանրապետության առաջնությունների անցկացման ապահովում: Համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին ու վարկանիշային միջազգային մրցաշարե-րին լավագույն ձևով նախապատրաստվելու նպատակով ուսումնա-մարզական հավաքների կազմակերպում: Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրավելով՝ Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակու-թյան բարձրացման ապահովում: Հայաստանի Հանրապետության առաջնությունների քանակի ավելացում, օլիմպիական խաղերին, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային միջազգային մրցաշարերին լավագույն ձևով մասնակցելու նպատակով ուսումնա-մարզական հավաքների քանակի ավելացում, միջազգային տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական մրցաշարերին մասնակցության ավելացում: Տարվա

ընթացքում 1,198,073.9 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

2. «Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում» Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի անդամներին մարզահագուստով և մարզահանդերձանքով ապահովում: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին պատշաճ ձևով ներկայացում 1-ին եռամսյակ 81,840.0 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

3. «Մեծ նվաճումների սպորտ»

«Ադապտիվ սպորտին առնչվող ծառայություններ» Ադապտիվ սպորտի զարգացման խթանում, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատա-վորում, սոցիալական հավասարության խթանում հասարա-կություն ինտեգրման գործընթացի խթանում, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, Հայաստանի Հան-րապետության առաջնու-թյունների անցկացման ապահովում, պարապող-ների մարզական վարպետության կատարելագործում, ինչպես նաև հաշմանդամների միջազգային մարզական կազմակերպություններում ադապտիվ սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ինտեգրման գործընթացի խթանում Տարվա ընթացքում 112,603.3 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

4. «Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետությունում հակադոպինգային ծրագրերի մշակում և իրականացում» ըստ գործող

«Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի» միջազգային

ստանդարտների Հակադոպինգային ուսումնասիրությունների ուղղությամբ տարվող աշխատանքների բարելավում Տարվա ընթացքում 54,623.7 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

5. «Մեծ նվաճումների սպորտ»

«Աջակցություն hայկական կոխ ըմբշամարտ մարզաձևի

զարգացմանը» Մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարա-կության ամրապնդում, առողջ ապրելակերպի դաստիարակում, ազգային մարզաձևերի պահպանում Տարվա ընթացքում 8,133.4 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

6. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Նավամոդելային

սպորտի զարգացում» Նավամոդելային սպորտի զարգացում, նավամոդե-լային սպորտի 2021 թ. աշխարհի առաջնությանը մասնակցություն, աշխարհի և Եվրոպայի առաջնություններին Հայաստանի Հանրապե-տության ազգային հավաքականի (համալրված նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոններով) մասնակցություն, ներկա-յացում և փորձի փոխանակում 2-րդ

եռամսյակ 5,075.1 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

7. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Շախմատիստների

պատրաստման

ծառայություններ» Հայաստանում շախմատի

զարգացմանն ու ծավալմանը նպաստում, շախմատային դպրոցների, ակումբների և խմբակների նյութատեխնիկական ապահովման ընդլայնում,

շախմատային կյանքի տարածմանն ու լուսաբանմանը աջակ-

ցում, միջազգային նմանատիպ կազմակեր-պությունների հետ

գործունեության կազմակերպում Տարվա

ընթացքում 158,438.5 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

8. «Մեծ նվաճումների

սպորտ»

«2022 թվականի

ձմեռային օլիմպիական

խաղերին Հայաստանի

մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում» 2022 թվականի ձմեռային

Օլիմպիական խաղերին

Հայաստանի մարզական

պատվիրակության մասնակցության ապահովում 1-ին

եռամսյակ 26,096.7 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

9. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Եվրոպայի

երիտասարդության

օլիմպիական

փառատոներին

Հայաստանի մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում» Հայաստանի մարզիկների

մասնակցության ապահովում Եվրոպայի երիտասարդության

ամառային օլիմպիական

փառատոնին, երիտա-սարդ խոստումնալից մարզիկների բացահայտում 2-րդ

եռամսյակ 51,165.8 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

10. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Ֆրանկոֆոնիայի

մարզամշակութային

խաղերին Հայաստանի

մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում» Հայաստանի մարզիկների

մասնակցության ապահովում 2022 թ. Ֆրանկոֆոնիայի

մարզամշակութային խաղերին, երիտասարդ խոստումնալից մարզիկ-ների բացահայտում

օլիմպիական գաղափար-ների տարածում, մրցակցական փորձի ձեռքբերում 2-րդ

եռամսյակ 38,676.6 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

11. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Միջազգային մարզական

միջոցառումների

հաղթողներին և

մրցանակակիրներին

դրամական մրցանակների

հանձնում» Դրամական պարգևներ շնորհելու միջոցով մարզիչների և մարզիկ-

ների նյութական խրախուսում և

սոցիալական վիճակի բարելավում, օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի առաջնու-թյուններին և միջազգային մրցաշարերին հաղթող-ների և մրցանակակիր-ների նյութական խրախուսում ըստ արդյունքների 4-րդ

եռամսյակ 150,000.0 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

12. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Հայաստանի

Հանրապետության

հավաքական թիմերի

գլխավոր և ավագ

մարզիչների

վարձատրություն և

աշխարհի չեմպիոններին,

օլիմպիական խաղերի և շախմատի

համաշխարհային

օլիմպիադայի

մրցանակակիրներին

պատվովճարի

հատկացում» Հայաստանի Հանրապետության

հավաքական թիմերի մարզումների արդյունա-վետության բարձրացում, Հայաստանի Հանրա-պետության հավաքական

թիմերի մարզիչների աշխատավարձերի վճարում, վերջիններիս

սոցիալական պայման-ների բարելավում և մարզական արդյունքների բարձրացում Տարվա

ընթացքում 166,478.4 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

13. «Մեծ նվաճումների

սպորտ»

«Օլիմպիական խաղերում,

աշխարհի և Եվրոպայի

առաջնություններում

բարձր արդյունքների

հասած Հայաստանի

Հանրապետության

հավաքական թիմերի

մարզիկներին և նրանց

մարզիչներին

անվանական թոշակի

հատկացում» Օլիմպիական խաղերում,

աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցում-

ներում մրցանակային տեղերի նվաճում, անձնական արդյունք-

ների բարելավում: Օլիմպիական խաղերի մասնակցության համար

վարկանիշների ձեռք-բերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության ռեկորդների բարելավում Տարվա

ընթացքում 624,346.2 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

14. «Մեծ նվաճումների սպորտ»

«Հայաստանի Հանրապետության

«Տարվա լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների

պարգևատրում» Հայաստանի Հանրապետության

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի կազմակերպում, անցկացում և հաղթող ճանաչված մարզիկների պարգևատրում 4-րդ եռամսյակ 51,500.0 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

15. «Մեծ նվաճումների

սպորտ»

«ՀՀ հավաքական թիմերի մարզիկների ֆունկցիոնալ

վիճակի

արդյունավետության

բարձրացումը

վիտամինիզացիայի և

չարգելված սպորտային

հավելյալ սննդով

ապահովման միջոցով» Աջակցություն մարզիկ-ների սպորտային գործունեության,

մրցակցային արդյունավե-

տության բարձրացմանը 1-ին

եռամսյակ 40,000.0 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

16. «Մեծ նվաճումների

սպորտ»

«ՀՀ մարզիկների

արդյունավետության

բարձրացումը սպորտային

հոգեբանության

առաջատար մեթոդների

ներդրման և կիրառման

միջոցով» Սպորտային գործունեության

իրականացման տարբեր փուլերի համապա-տասխան մարզիկների հոգեբանական պատրաստականության վիճակի բարելավում 1-ին

եռամսյակ 4,000.0 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

17. «Մասսայական սպորտ»

«Մասսայական սպորտին առնչվող ծառայություններ» Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաuտիարակության անընդհատության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու անընդհատության ապահովում, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորում, անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի կարևորում Տարվա ընթացքում 50,000.0 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

18. «Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացում Հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացում, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզում 3-րդ եռամսյակ 25,724.2 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

19. «Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում Ժամանցի, ակտիվ հանգստի կազմակերպ-ման և առողջ ապրելակերպի ձևավորման գործում սեղանի թենիս մարզաձևի դերի բարձրացում 4-րդ եռամսյակ 25,196.1 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

20. «Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացում Հայաստանի Հանրապե-տությունում լող մարզաձևի մասսայա-կանացում 3-րդ եռամսյակ 20,155.2 Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

21. «Մասսայական սպորտ»

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի անցկացում Տարիքային և uոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարա-կության անընդհա-տության և ֆիզիկական կուլտուրայով ու uպորտով զբաղվելու մատչելիության ապահովում 4-րդ եռամսյակ 41,690.3 Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

ՀՀ օրենսդրությամբ չարգելված միջոցներ Հայաստանի Հանրապետության կրթության,

գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

22. Իրականցվող առողջ

ապրելակերպի և

մարզական զանգվածային

միջոցառումների

հաղթողների և

մրցանակակիրների հետ հարցազրույցների

կազմակերպման, նրանց

հեռուստահաղորդաշա-

րերին հյուրընկալելու,

միջոցով բնակչության

շրջանում առողջ

ապրելակերպի

քարոզչության

իրականացում Առողջարարական և մարզական զանգվածային աշխատանքների

վերաբերյալ հանրությանը

իրազեկման միջոցով, նրանց կենցաղում առողջ կենսակերպի, ֆիզկուլ-տուրայի և սպորտի՝

որպես ֆիզիկական և հոգևոր առողջության կարևորագույն

բաղադրիչի կարևորման

արմատավորում Տարվա

ընթացքում Ֆինանսավորում չի

պահանջվում: Հայաստանի

Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

«Հանրային

հեռուստաընկերու-թյուն»

ՓԲԸ, «Հանրային կապերի

և տեղեկատ-վության

կենտրոն» ՓԲԸ

23. «Մասսայական սպորտ»

«Համաշխարհային

ունիվերսիադային

Հայաստանի

ուսանողական մարզական

պատվիրակության

մասնակցության

ապահովում» Հայաստանի Հանրապետության

համալսարանական մարզական

պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում են

Հայաստանի Հանրապետության

ուսանող լավագույն մարզիկներով և հավաքական թիմերի

մարզիչներով: Հայաստանի

Հանրապետության համալսարանական մարզական պատ-

վիրակությունների մասնակցություն համալսարանական

սպորտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՍՈՒ) կողմից կազմակերպվող կրթական սեմինար-

ներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաս-

տանի Հանրապե-տությունում համալսարա-նական սպորտի առկա վիճակը և զարգացման

հեռանկարները: 2-րդ

եռամսյակ 19,350.0 Հայաստանի

Հանրապետության

պետական բյուջե Հայաստանի

Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։