ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2021 թվականի N 1623-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1202-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը հաստատելու մասին»N 1202-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման նախաբանում «2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման 5.3-րդ և 5.6-րդ կետերը»բառերը փոխարինել «4-րդ մասը»բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «Մաս II. Կապիտալի շուկայի զարգացման ռազմավարական ուղղություններն ու կապիտալի շուկայի զարգացման գործողությունների ծրագիրը» աղյուսակի 1-ին բաժնի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1.6-րդ կետով.
« 1.1.6․ Ուսումնասիրել սփյուռքի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը․ ուսումնասիրության ադյունքներով ներկայացնել սփյուռքի պարտատոմսերի տեղաբաշխման նպատակով ֆինանսական գործիքի մշակման և կիրառման վերաբերյալ առաջարկություն։ Սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի վերաբերյալ հետազոտություն և, ըստ անհրա-ժեշտության, պարտատոմսերի տեղաբաշխմանն ուղղված ֆինանսական գործիքի մշակման և կիրառման վերաբերյալ առաջարկի ներկայացում։ ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայ-նությամբ)
ՀՀ վարչապետի
աշխատակազմի սփյուռքի
գործերի գլխավոր
հանձնակատարի գրասենյակ 2022 թ․
մարտի 31
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
01.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: