ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
23 սեպտեմբերի 2021 թ. N 947-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 203-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի մարտի 27-ի «Հարկային պարտավորությունների կատարման ապահովման փաստաթղթերի ձևերը սահմանելու մասին» թիվ 203-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն հրամանի հավելվածի:
2) Ուժը կորցրած ճանաչել Հրամանի 1-ին կետի 5-րդ ենթակետը, ինչպես նաև թիվ 5 հավելվածը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2021 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 947-Ն հրամանի
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2018 թվականի մարտի 27-ի թիվ 203-Ն հրամանի
ՁԵՎ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______
ԳՈՒՅՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐՆ ԱՆՀԱՅՏ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄՎՈՂ
___ ____________ 20___ թ. __________________
(կազմման վայրը)
Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի ___.___.__թ.-ի թիվ ___
հանձնարարագրի` ___.___.___թ-ի թիվ ______ որոշմամբ արգելանք է կիրառվել «__________» (ՀՎՀՀ ________)
/հարկ վճարողի անվանումը/
_____ գույքի վրա։
/գույքի անվանումը/
Արգելադրման ընթացքում պարզվել է հետևյալը.
1. Գույքի բացակայության մասով՝
___________ գույքը բացակայում է հետևյալ հիմնավորմամբ՝
/գույքի անվանումը և/կամ չափը/
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
2. Գույքի անբավարարության մասով՝
___________ գույքն անբավարար է հետևյալ հիմնավորմամբ՝
/գույքի անվանումը և/կամ չափը/
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
3. Հարկ վճարողի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում՝
Հարկ վճարողի գտնվելու վայրը չի հայտնաբերվել հետևյալ հիմնավորմամբ՝
/գործունեության կամ իրավաբանական հասցեն/
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Արձանագրությանը կցվում են (փաստաթղթեր, տվյալներ, տեղեկություններ, դրանց պատճենները)`
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
(կցվող փաստաթղթերի քանակը` թվերով և տառերով)
Արձանագրությունը կազմող արգելանք իրականացնող պաշտոնատար անձինք`
———————————————————————————————————————
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
———————————————————————————————————————
(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական: