ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2021 թվականի N 1657-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված, N 1673P փոխառության համաձայնագրով իրականացված՝ «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից 338,887,497 դրամ արժողությամբ գույքը, ոռոգման, խմելու ջրի ֆիլտրման բացառապես նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիք մարզերի համայնքներին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի համայնքների միջոցների հաշվին և պայմանով, որ գույքն օգտագործվելու է համայնքների ոռոգումն ապահովելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
07.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1657-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՀՀ մարզի, համայնքի և օբյեկտի անվանումը Օբյեկտի հզորությունը
գծմ, լ/վրկ Օբյեկտի արժեքը (դրամ)
Պայմանագիր
N IRFSP/CW/NSB-2019/016
ՀՀ Տավուշի մարզի Գանձաքար համայնքում գործող ջրամատակարարման համակարգում ջրի ֆիլտրման
կայանի կառուցում 11.06 լ/վրկ ջրթողունակությամբ ֆիլտրման կայան 57,928,279
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի ոռոգման
համակարգի վերակառուցում Պ/էթիլենային խողովակ
3360 գծմ, պողպատե
խողովակաշար 86 գծմ 73,959,374
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում Խողովակաշար 185 գծմ, վաքեր LR4, LR6 2823 գծմ 111,754,293
ՀՀ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի ոռոգման համակարգի
վերակառուցում Խողովակաշար 342 գծմ, վաքեր LR4,LRP4 2751 գծմ 95,245,551
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 338,887,497
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
07.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ