ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 738-Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
2018 թ. հունիսի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 738-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Փիլոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (խորհրդի նախագահ)
Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ա. Ասոյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Ս. Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ն. Տերյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ս. Թովմասյան - Կադաստրի կոմիտեի ղեկավար
Մ. Սանդոյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կառավարման խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա․ Դանիելյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա․ Կարապետյան - «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Հովհաննիսյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր, ճարտարապետության թեկնածու (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 29.04.19 N 463-Ա, 08.07.19 N 895-Ա, 19.08.19 N 1148-Ա, 26.09.19 N 1361-Ա, 27.12.19 N 1972-Ա, 12.03.20 N 341-Ա, 20.11.20 N 1260-Ա, 01.12.20 N 1305-Ա, 05.10.21 N 1108-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան