Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

04 հոկտեմբերի 2021 թ. N 77-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները.

Հրամայում եմ`

1. Առողջապահության նախարարի 2008 թվականի սեպտեմբերի 24-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտի և երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտի վարման ուղեցույցը հաստատելու մասին» N 17-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) վերնագրում և ամբողջ տեքստում «ուղեցույց» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կարգ» բառով:

2. Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Հրամանի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Սույն հրամանի հավելված 2-ով և հավելված 4-ով հաստատված փաստաթղթերը վարվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:»:

4. Հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

5. Հրամանի N 1 Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետից հանել «, որի հիման վրա բնակչին տրվում է սույն հրամանի հավելված 3-ով հաստատված բնակչի այցի հաշվառման ձև, որով նա ներկայանում է ԱԱՊ հաստատության մատենավարման (գրանցման) բաժին` անձը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ» բառերը,

2) 6-րդ կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,

3) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մատենավարման (գրանցման) բաժնի աշխատակիցը բաժնում առկա ամբուլատոր բժշկական քարտը (թղթային տարբերակի դեպքում) տրամադրում է բնակչին` ԱԱՊ բժշկին ներկայացնելու նպատակով:»,

4) 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերում «ամբուլատոր բժշկական քարտը» բառերից հետո լրացնել «` թղթային տարբերակի առկայության դեպքում,» բառերը,

5) 19-րդ կետում «պահվում» բառը փոխարինել «վարվում» բառով:

6. Հրամանի հավելված 2-ի «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերի շրջանառության հաշվառման մատյանի» ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձ Ե Վ

ՄԵԾԱՀԱՍԱԿԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

Տրման ամիս, ամսաթիվ, տարեթիվ Բնակչի անուն, ազգանուն Ամբուլատոր բժշկական քարտի համարը Ամբուլատոր բժշկական քարտ ստացողի անուն, ազգանուն Վերադարձման ամիս, ամսաթիվ, տարեթիվ Վերադարձնողի պաշտոնը/Անուն, ազգանուն

»

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։