Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ Հ/Կ-Ի ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ N 0003 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

23 հունիսի 2021 թ. N 1008-Ա/2

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ Հ/Կ-Ի ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ N 0003 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2021թ. հունիսի 14-ի նիստի N 129/12 եզրակացությունը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ Հ/Կ-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 5-ի N 686-Ա/Ք հրամանով տրված նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 0003 լիցենզիայի գործողությունը կասեցնել` հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության սահմանված կարգի պահանջներին չբավարարելու հիմքերով՝ մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

/պաշտոնակատար/

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։