Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1145-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 20-22-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝

1) Արթուր Մարտիրոսյանինը և Կարեն Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սաթենիկ Մկրտչյանինը և Արտաշես Թորոսյանինը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) Արտակ Պողոսյանինը՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.

4) Արմեն Հովհաննիսյանինը՝ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղումն իրականացվելու է «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի ավտոմեքենայով:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի N 1145-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Կարեն Մնացականյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ

Արտակ Պողոսյան - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Արտաշես Թորոսյան - «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Սաթենիկ Մկրտչյան - «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն

Արմեն Հովհաննիսյան - «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տրանսպորտային բաժնի աշխատակից

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։