Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 830-Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդո Օգանեսյանի (անձնագիր՝ 480417909) կողմից հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռների (2 էլեկտրական սայլակ, 136 կգ ընդհանուր քաշով, 4,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 500 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը և 21 տեղ, 313 կգ ընդհանուր քաշով, 1,115 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 405 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, բեռների ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:

2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 830-Ա

որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ 1

Անվանումը Քանակը Չափի

միավորը Ընդամենը

(կգ) Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Shoprider (հաշմանդամի

էլեկտրական սայլակ) 1 hատ 60 կգ 2,000

Major's mobility (հաշմանդամի

էլեկտրական սայլակ) 1 hատ 76 կգ 2,000

Ընդհանուր քանակ 2 hատ 136 կգ 4,000

Բեռնափոխադրման արժեք 500

Ընդհանուր արժեք 4,500

ԲԵՌԻ ՑԱՆԿ 2

Անվանումը Քանակը Չափի

միավորը Ընդամենը

(կգ) Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Հաշմանդամի անվասայլակ 5 հատ 100 325

Հենակ 10 տուփ 23 250

Մեծահասակի օգտագործված

հագուստ 6 տուփ 190 135

Ընդհանուր քանակ 21 տուփ 313 710

Բեռնափոխադրման արժեք 405

Ընդհանուր արժեք 1,115

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։