Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-10-14-ից մինչև 2025-09-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-09-05Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

08 հոկտեմբերի 2021 թ. N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «լեզվային առանձնահատկությունները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը» բառերով.

2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«2.1. Այն հաստատությունները, որոնք աշակերտների և (կամ) մանկավարժների ուղեփոխադրման նպատակով իրենց հաշվեկշռում ունեն տրանսպորտային միջոցներ և ՀՀ պետական բյուջեից ստանում են վառելիքի և (կամ) վարորդի աշխատավարձի և (կամ) այլ տրանսպորտային ծախսերի գծով փոխհատուցում, չեն հանդիսանում սույն կարգի 1-ին կետում նշված միջոցառման շահառու:»

3) 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս քան 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար,»

4) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«4) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում՝ 1000 ՀՀ դրամ (հաշվարկված երկու ուղղությամբ) յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար՝ հավասար չափերով բաշխված այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև։»

5) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«4.1. Սույն կարգի 4-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված սակագների միջև տարբերության առկայության դեպքում կիրառվում է ուսուցիչների և աշակերտների համար նախընտրելի տարբերակը:»

6) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ Ձև 1-ին համապատասխան, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն՝ նույն ձևաչափով»

7) 7-րդ կետը «5-օրյա ժամկետում» բառերից առաջ լրացնել «ամփոփված տեղեկատվությունը» բառերով.

8) 10-րդ կետը «վարչությունը» բառից հետո լրացնել «Նախարարության ենթակայության հաստատություններից ստացված և» բառերով.

9) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«10.1. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը մարզպետարաններից ստացված և սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում ներկայացնում է իր առարկությունները մարզպետարաններին, և մարզպետարանը պետք է հինգօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:»

10) 11-րդ կետում «ամիս» և «ամսվա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ» և «եռամսյակի» բառերով, իսկ «Ձև 1» բառերը՝ «Ձև 2» բառերով.

11) 12-րդ կետում «ամենամսյա» բառը փոխարինել «եռամսյա կտրվածքով» բառերով.

12) 13-րդ կետում «ամիս», «ամսվա» և «ամենամսյա» բառերը փոխարինել համապատասխանաբար «եռամսյակ», «եռամսյակի» և «եռամսյա կտրվածքով» բառերով.

13) 14-րդ կետը «գումարների շրջանակներում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 14.1. կետով սահմանված դեպքերի)» բառերով.

14) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«14.1. Դպրոցի շենքի հիմնանորոգման/վերակառուցման կամ նորի կառուցման դեպքում շենքի ապամոնտաժման պատճառով այլ բնակավայրում տեղակայված դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար 14-րդ կետի կիրառման շրջանակներում ձեռքբերվող ուղեփոխադրման ծառայությունների արժեքը մինչև տվյալ դպրոցի շենքի շահագործման հանձնելը հաշվարկվում է փոխադրման նպատակով իրականացված մրցույթի արդյունքում ձևավորված գնի հիման վրա՝ համաձայնեցնելով նախարարության հետ:»

15) Հավելվածով հաստատված Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելված 1-ի:

16) Հավելվածը լրացնել Ձև 2-ով՝ համաձայն Հավելված 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

Նախարար Վ. Դումանյան

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 8-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ 1

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

Հ/Հ Աշակերտի անունը, ազգանունը Դասա-րանը Փաստացի բնակության վայրը Հեռավորությունը հաստատությունից /

կմ/ Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) Ուսումնական պլանով հաստատված օրերի թիվը Փոխհատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ Այլ նշումներ

1

2

3

4

5

….

N

ԸՆԴԱՄԵՆԸ

Հ/Հ Մանկավարժի անունը, ազգանունը Դրույքը Տվյալ հաստատութ-յունում տվյալ առարկայի միակ ուսուցիչ լինելու վերաբերյալ տեղեկատվութ-յուն (նշել «այո» կամ «ոչ», «այո»-ի դեպքում նշեք նաև դասավանդվող առարկան) Փաստացի բնակության վայրը Հեռավորութ-յունը հաստատութ-յունից /կմ/ Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) Դասավանդ-ման օրերի թիվը Փոխ-հատուց-ման ենթակա գումարը՝ հազ. դրամ Այլ նշումներ

1

2

3

4

5

….

N

ԸՆԴԱՄԵՆԸ

ՏՆՕՐԵՆ՝

_____________________________

Անուն, ազգանունը

_____________________________

ստորագրությունը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_____________________________

Անուն, ազգանունը

_____________________________

ստորագրությունը

_______________20 __________թ․

Կ.Տ.

Հավելված 2

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 8-ի

N 74-Ն հրամանի

ՁԵՎ 2

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ/Հ Աշակերտի անունը, ազգանունը Դասարանը Փաստացի բնակության վայրը Հեռավորությունը հաստատությունից /

կմ/ Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) Հաշվետու եռամսյակում փաստացի հաճախած օրերի թիվը Փոխհատուցման ենթակա գումարը՝ հազ. դրամ Այլ նշումներ

1

2

3

4

5

….

N

ԸՆԴԱՄԵՆԸ

Հ/Հ Մանկավարժի անունը, ազգանունը Դրույքը Փաստացի բնակության վայրը Հեռավորությունը հաստատությունից /

կմ/ Կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) Հաշվետու եռամսյակում փաստացի հաճախած օրերի թիվը Փոխհատուցման ենթակա գումարը՝ հազ. դրամ Այլ նշումներ

1

2

3

4

5

….

N

ԸՆԴԱՄԵՆԸ

ՏՆՕՐԵՆ՝

_____________________________

Անուն, ազգանունը

_____________________________

ստորագրությունը

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_____________________________

Անուն, ազգանունը

_____________________________

ստորագրությունը

_______________20 __________թ․

Կ.Տ.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։