ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1707-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 2245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ճոճկանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 2245-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 2-րդ կետում՝
ա. «931,86» թիվը փոխարինել «932,53» թվով,
բ. «13,75» թիվը փոխարինել «13,94» թվով,
գ. «4,68» թիվը փոխարինել «5,16» թվով.
2) որոշման 3-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «931,86» թիվը փոխարինել «932,53» թվով,
բ. «բ» ենթակետում «118,74» թիվը փոխարինել «118,07» թվով.
3) որոշման N 4 հավելվածում`
ա. «Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների» պարբերության մեջ «13.75» թիվը փոխարինել «13.94» թվով,
բ. «Հատուկ պահպանվող տարածքների» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հատուկ պահպանվող տարածքների 5.16 4.68 »,
գ. «Ընդամենը» պարբերության մեջ «931.86» թիվը փոխարինել «932.53» թվով.
4) որոշման N 6 հավելվածում՝
ա. «082-003» պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով՝
«083-002 0.19 գյուղ. արտադրական
083-003 0.48 հանգստի»,
բ. «Ընդամենը» պարբերության մեջ «13.75» թիվը փոխարինել «13.94» թվով, իսկ «4.68» թիվը՝ «5,16» թվով.
5) որոշման N 7 hավելվածում՝
ա. հանել հետևյալ պարբերությունները՝
«083-002 0.19 դպրոց
083-003 0.48 դպրոց»,
բ. «Ընդամենը» պարբերության մեջ «1.67» թիվը փոխարինել «1.0» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
15.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: