Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-01-04-ից մինչև 2012-06-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-06-14Բացել ARLIS-ում

041.0877.18.12.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2001 թվականի N 877

քաղ. Երևան

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Շիրակի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Շիրակի մարզպետարանի աշխատողների թիվը` 136 մարդ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 22-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 562 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

դեկտեմբերի 18-ի N 877 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչություն

Գյուղատնտեսության և բնօգտագործման վարչություն

Տեղական ինքնակառավարման մարմինների վարչություն

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների վարչություն

Կրթության վարչություն

Առողջապահության վարչություն

Սոցիալական ապահովության վարչություն

Պետական գույքի հաշվառման, սպասարկման և շահագործման վարչություն

Արտադրական ենթակառուցվածքների գործունեության համակարգման վարչություն

Արդյունաբերության զարգացման աջակցության վարչություն

Մշակույթի բաժին

Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բաժին

Արտաքին և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժին

Իրավաբանական բաժին

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն

Մարզպետի աշխատակազմ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։