Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2002-01-04-ից մինչև 2012-06-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-06-14Բացել ARLIS-ում

041.0880.18.12.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2001 թվականի N 880

քաղ. Երևան

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`

ա) Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).

բ) Սյունիքի մարզպետարանի աշխատողների թիվը` 110 մարդ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 48 որոշումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

դեկտեմբերի 18-ի N 880 որոշմամբ

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ

Ֆինանսների, ծրագրերի և արտաքին կապերի վարչություն

Քաղաքաշինության և տրանսպորտի վարչություն

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն

Լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբանական բաժին

Ընդհանուր բաժին և քարտուղարություն

Վարչատնտեսական բաժին

Հաշվապահություն

Մարզպետի աշխատակազմ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։