Անցնել բովանդակությանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԴԽ-84-Ն-22

2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 26. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

27. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

28. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

29. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

30. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

31. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

32. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

33. Աջափնյակ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ Երևան քաղաքի վարչական տարածք, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններով՝ ՀՀ տարածք Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ

»,

2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝ 62 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 70 դատավոր» բառերով,

3) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 5. քաղաք Չարենցավան Կոտայքի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

4) Հավելվածի 4-րդ աղյուսակի «Ընդհանուրը 10 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 11 դատավոր» բառերով,

5) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 6. քաղաք Արտաշատ Արարատի և Վայոց ձորի մարզերի

վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

6) Հավելվածի 5-րդ աղյուսակի «Ընդհանուրը 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 13 դատավոր» բառերով,

7) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 5. քաղաք Արմավիր Արմավիրի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

8) Հավելվածի 6-րդ աղյուսակի «Ընդհանուրը 9 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 10 դատավոր» բառերով,

9) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 3. քաղաք Աշտարակ Արագածոտնի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

10) Հավելվածի 7-րդ աղյուսակի «Ընդհանուրը 6 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 7 դատավոր» բառերով,

11) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 5. քաղաք Մարալիկ Շիրակի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

12) Հավելվածի 8-րդ աղյուսակի «Ընդհանուրը 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 13 դատավոր» բառերով,

13) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 6. քաղաք Վանաձոր Լոռու մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

14) Հավելվածի 9-րդ աղյուսակի «Ընդհանուրը 12 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 13 դատավոր» բառերով,

15) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 4. քաղաք Իջևան Տավուշի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

16) Հավելվածի 10-րդ աղյուսակի «Ընդհանուրը 6 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 7 դատավոր» բառերով,

17) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 6. քաղաք Գավառ Գեղարքունիքի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

18) Հավելվածի 11-րդ աղյուսակի «Ընդհանուրը 9 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 10 դատավոր» բառերով,

19) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել նոր՝ 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

« 5. քաղաք Գորիս Սյունիքի մարզի վարչական տարածք Քրեական/ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր

»,

20) Հավելվածի 12-րդ աղյուսակի «Ընդհանուրը 9 դատավոր» բառերը փոխարինել «Ընդհանուրը 10 դատավոր» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահի

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

2021 թ. հոկտեմբերի 14

ք. Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։