Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (այսուհետ՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ):».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Հայտերի ընդունումից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովի նախագահը թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։ Որակավորման հանձնաժողովի նախագահը եզրակացությունն ստանալուց հետո՝ մրցույթից առնվազն երեք օր առաջ, այն տրամադրում է որակավորման հանձնաժողովի անդամներին։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ժամանակ հանձնաժողովի անդամները հաշվի են առնում նաև հայտատուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։».

4) 8-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գլխավոր դատախազին են տրամադրվում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված խորհրդատվական եզրակացությունները։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։