Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին մասով.

«15.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում որակավորման հանձնաժողովը մեկշաբաթյա ժամկետում համապատասխան դատախազից պահանջում և ստանում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: Որակավորման հանձնաժողովի նախագահը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, այն ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։».

2) 16-րդ մասը «եռօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել « իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում կայացնելու դեպքում դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո անմիջապես» բառերով.

3) 16-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դատախազի բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությունը հաշվի է առնվում դատախազին նշանակելիս:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։