Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչությունում պաշտոնի նշանակվելու համար դատախազների կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին տրամադրված Օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկօրյա ժամկետում ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ 20 օրվա ընթացքում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրավասու է համապատասխան դատախազին հարցադրումներ անելու՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ:

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դատախազներին նշանակելիս հաշվի է առնվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2021 թ. հոկտեմբերի 15

Երևան

ՀՕ-338-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։