041.0882.18.12.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2001 թվականի N 882
քաղ. Երևան
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Արարատի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Արարատի մարզպետարանի աշխատողների թիվը` 94 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» N 53 և 2001 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 53 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 651 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
դեկտեմբերի 18-ի N 882 որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության բաժին
Մշակույթի և սպորտի բաժին
Առողջապահության բաժին
Սոցիալական ապահովության բաժին
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին
Իրավաբանական բաժին
Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչություն
Արդյունաբերության և առևտրի բաժին
Լրատվության բաժին
Հաշվապահություն
Ընդհանուր բաժին
Տնտեսական բաժին
Կադրերի բաժին
Մարզպետի աշխատակազմ