Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.
«5.2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգում անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը և արդարադատության նախարարը Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ծրագրերում ներառելու համար: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում և Խորհրդի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:»: