Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը և արդարադատության նախարարը Արդարադատության ակադեմիայի (այսուհետ` Ակադեմիա) ռեկտորին (այսուհետ` Ռեկտոր) են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով ձևավորված դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց, վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների և Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատած կրթական չափորոշիչների հիման վրա Ռեկտորը երկշաբաթյա ժամկետում կազմում և Ակադեմիայի կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն մասով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը:
3. Ռեկտորի առաջարկն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Ակադեմիայի կառավարման խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ընդգրկված անձանց, վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց առաջին խմբի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը։
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, Վճռաբեկ դատարանի դատավորները ենթակա են վերապատրաստման և դրա նկատմամբ տարածվում է սույն հոդվածով նախատեսված անձանց ուսուցման կարգն այնքանով, որքանով այն կիրառելի է:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. հոկտեմբերի 15
Երևան
ՀՕ-336-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: