Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Հանձնման պարտավորություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Հանձնման պարտավորություն

«Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն միմյանց հանձնել բոլոր այն անձանց, ում նկատմամբ հայցող Կողմի իրավասու մարմիններն իրականացնում են հանցագործության առթիվ քննություն, կամ որոնք հետախուզվում են նշված մարմինների կողմից՝ պատժի կրման կամ կալանավորման նպատակով»:

67. Հայաստանի կառավարության կողմից 2002 թվականի հունվարի 25-ին հանձնված վավերացման փաստաթղթով նախատեսվում է հետևյալ վերապահումը՝

«Կոնվենցիայի 1-ին հոդվածի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի մերժել հանձնումը հետևյալ դեպքերում՝

...

բ) եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձի առողջական վիճակի կամ տարիքի հետևանքով վերջինիս հանձնումը կվատթարացնի նրա առողջական վիճակը կամ կվտանգի նրա կյանքը.

...»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

68. Դիմումատուն հայտարարել է, որ իր հանձնումը Ռուսաստանին կհակասի Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների պահանջներին՝ հաշվի առնելով իր տեղափոխման հետ կապված ռիսկերի մասով առկա բժշկական ապացույցները։ Այդ հոդվածներով, այնքանով, որքանով դրանք վերաբերելի են, նախատեսվում է հետևյալը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։