Անցնել բովանդակությանը

Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը

«1. Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը, եթե իրական սպառնալիք կա, որ տվյալ անձը կարող է այդ երկրում ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի»:

Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը

60. 478.2-րդ հոդվածի 1-ին մասում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:

61. 478.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ հանձնելու համար անձը կարող է կալանավորվել երկու ամիս ժամկետով։ Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել ութ ամիսը:

62. 479-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվում է, որ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական փուլում։ Գլխավոր դատախազի համապատասխան որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան որոշումները ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումները՝ Վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում:

Վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը գործը քննում և դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում (479-րդ հոդված 3-րդ մաս):

Եթե մերժվում է անձի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը, սակայն բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում (479-րդ հոդված 9-րդ մաս):

63. 488-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի կատարումը մերժվում է, եթե խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը։

Գ. «Քաղաքացիության մասին» օրենքը (ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 6-ին)

64. 10 (1) բաժնի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ քաղաքացիները, որոնք մշտական հիմունքներով բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և որոնք այլ պետության քաղաքացիություն չեն ստացել Սահմանադրության ուժի մեջ մտնելուց առաջ (1995 թվականի հուլիսի 13) կամ հրաժարվել են դրանից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից (1995 թվականի նոյեմբերի 28) մեկ տարվա ընթացքում, ճանաչվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

II. Համապատասխան միջազգային իրավունքը

Ա. 1993 թվականի Մինսկի կոնվենցիան

65. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով (1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված՝ այսուհետ՝ Մինսկի կոնվենցիա), որին անդամակցում են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը, նախատեսվում է հետևյալը.

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։