Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 901

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 15-ի N 368 և հուլիսի 14-ի N 518 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշման հավելվածի 61.1-րդ և 61.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«61.1. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտե 195 2 -

61.2. ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

պետական կոմիտեի մաքսատներ (տարածա-

շրջանային մաքսատներ) և մաքսային կետեր 605 - -»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին՝

ա) սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատողների առավելագույն թվի ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում ինքնուրույն սահմանել աշխատողների թիվը և պաշտոնային դրույքաչափերը՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 226 որոշմամբ սահմանված առանձին պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հարաբերակցությունը.

բ) ապահովել հաստիքային միավորների կրճատման հետևանքով աշխատանքից ազատվող աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքները և սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։