Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000260 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հոկտեմբերի 2021 թ. N 3815-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000260 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «Վանաձորի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 8-ին ներկայացված հայտը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերաձևակերպել «Վանաձորի Ինֆեկցիոն Հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված թիվ Կ-XX-000260 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիան «Վանաձորի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Լոռի, Վանաձոր Գ. Նժդեհի Փ. /Շ/ 2/42 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վանաձորի Բժշկական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։