Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՆ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000174, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002602, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002361 ԵՎ «ՁԻԱՀ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002128, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000250 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 սեպտեմբերի 2021 թ. N 3550-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՆ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000174, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002602, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002361 ԵՎ «ՁԻԱՀ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002128, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-000250 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 13-ին ներկայացված հայտը

Հրամայում եմ`

1. Վերաձևակերպել ՀՀ ԱՆ «Նորք» Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոց փակ բաժնետիրական ընկերությանը 2021թ. մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000174, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002602, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002361 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և «Ձիահ Կանխարգելման Հանրապետական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-002128, 2021 թվականի մայիսի 26-ին տրված թիվ Կ-ԲՕ-000250 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության անվամբ և իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, Երևան, Նորք-Մարաշ Ամառանոցային 153 հասցե:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարության «Ինֆեկցիոն Հիվանդությունների Ազգային Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։