Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1180-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթական համակարգի աշխատակիցների 4-րդ համագումարին մասնակցելու նպատակով 2021 թվականի հոկտեմբերի 27-30-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.10.21 N 1201-Ա)

2. Պատվիրակության ղեկավար Ժաննա Անդրեասյանի գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Պատվիրակության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝

1) Արաքսիա Սվաջյանինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի միջոցների հաշվին.

2) Արտաշես Թորոսյանինը՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.

3) Արտակ Պողոսյանինը և Հայկ Դավեյանինը՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամներ Անիչկա Մովսիսյանի, Անահիտ Գրիգորյանի, Փառանձեմ Խանգելդյանի, Ջավահիր Ստեփանյանի, Ռաֆայել Բարսեղյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

18.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1180-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԴՈՒՇԱՆԲԵ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Արաքսիա Սվաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն

Արտաշես Թորոսյան - «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Արտակ Պողոսյան - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հայկ Դավեյան - «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ

Անահիտ Գրիգորյան - «Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ

Փառանձեմ Խանգելդյան - ՀՀ Տավուշի մարզի «Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն

Անիչկա Մովսիսյան - «Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

Ռաֆայել Բարսեղյան - Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի տնօրեն

Ջավահիր Ստեփանյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

18.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։