ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 873-Ա
«ԱՐՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի Շավիլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից՝ սոցիալապես անապահով ընտանիքներին և զինծառայողներին անհատույց հանձնելու նպատակով «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (7 տեղ,165.5 կգ ընդհանուր քաշով, 2,342 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսը կազմել է 315 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2 «Արուս» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
26.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 873-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Միավորի արժեքը
(եվրո) Արժեքը (եվրո) Քաշը (կգ)
1. Կոշիկ 70 զույգ 27 1,890 113
2. Տաք հագուստ 12 հատ 13 156 24
3. Պանչոներ (օգտ.) 15 հատ 12 180 17
4. Ներքնազգեստ 2 տոպրակ 16 32 9
5. Ձեռնոցներ 12 հատ 12 7 2.5
Ընդամենը 2,342 165.5
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
26.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ