ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 880-Ա
«ԱԳԱՊԵ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի մեթոդիստական եկեղեցու կողմից, որպես աջակցություն՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի տեղահանված ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված բեռի (64 տեղ, 5,854 կգ ընդհանուր քաշով, 12,460 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,800 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Ագապե» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
27.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 880-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Անվանումը Տեղը Համախառն
քաշը (կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
Մեծահասակների նոր և օգտագործված հագուստ և աքսեսուարներ 11 919 2511
Մանկական նոր հագուստ և պարագաներ 3 211 499
Ամանորյա տուփեր 10 2163 4211
Նոր խաղալիքներ 1 42 126
Նոր կոշիկներ 2 87 211
Դպրոցական պարագաներ նոր (տետր, թուղթ, մարկեր, յուղամատիտ,
քանոն, սոսինձ, մատիտի սրիչ, մատիտ) 1 52 146
Հիգիենայի պարագաներ նոր (սանր, մկրատ, սրբիչ, հայելի, մազերի
խոզանակ, օճառ, ատամի խոզանակներ) 2 126 378
Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, կաթսա-կահ-
կարասի, մոմակալ, ափսե, սավան, տարաներ, չորանոց, լվացքի ամրակ, ծածկոց, անձեռոցիկ, բաժակ, ափսե, դանակ-գդալ-պատառաքաղ) 32 2169 4207
Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ) 2 85 171
ԸՆԴԱՄԵՆԸ 64 5854 12460
ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
Շահառուն Անվանումը Տեղը Համախառն
քաշը (կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
Կազմակեր- պության շահառուները
Մանկական նոր հագուստ և պարագաներ 3 211 499
Ամանորյա տուփեր 10 2163 4211
Նոր խաղալիքներ 1 42 126
Նոր կոշիկներ 2 87 211
Դպրոցական պարագաներ նոր (տետր, թուղթ, մարկեր,
յուղամատիտ, քանոն, սոսինձ, մատիտի սրիչ, մատիտ) 1 52 146
Հիգիենայի պարագաներ նոր (սանր, մկրատ, սրբիչ, հայելի,
մազերի խոզանակ, օճառ, ատամի խոզանակներ) 2 126 378
Կենցաղային պարագաներ (սեղանի ծածկոց, վարագույր, կաթսա-կահ-կարասի, մոմակալ, ափսե, սավան, տարաներ, չորանոց, լվացքի ամրակ, ծածկոց, անձեռոցիկ, բաժակ, ափսե, դանակ-գդալ-պատառաքաղ) 32 2169 4207
Ասեղնագործության պարագաներ (կտոր, թել, ասեղ) 2 85 171
ԸՆԴԱՄԵՆԸ 64 5854 12460
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
27.10.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ