Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-11-08-ից մինչև 2024-03-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-03-08Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1761-Ն

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

28.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1761-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (այսուհետ՝ կարգավորվող նյութեր) ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառումն օրենսդրությամբ սահմանված ձևով և պարբերականությամբ պարտադիր ներկայացման ենթակա տարեկան հաշվետվության հաշվառման (այսուհետ` հաշվառում) գործընթացն է:

3. Հաշվառումն իրականացվում է մասնագիտական վերլուծության և ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման նպատակով:

4. Հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից գրությամբ ներկայացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (այսուհետ` լիազոր պետական մարմին) մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը՝ համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի:

5. Հաշվետվությունը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունն ուղարկվում է լիազոր պետական մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

6. Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառումն իրականացնում է լիազոր պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ լիազոր մարմնի կողմից սահմանված գրանցամատյանի վարման միջոցով:

7. Անճշտություններ և վրիպակներ պարունակող հաշվետվությունները լիազոր պետական մարմնի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտին հետ են վերադարձվում՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում վրիպակները շտկելու, վերացնելու և սահմանված կարգով կրկին լիազոր պետական մարմին ներկայացնելու համար:

8. Հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե լիազոր պետական մարմինը սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետում հետ չի վերադարձնում հաշվետվությունը կամ տնտեսավարողի կողմից վրիպակները շտկած, վերացրած տարբերակին գրավոր չի պատասխանում հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կարգով և ժամկետներում հաշվառման ենթակա հաշվետվությունը չներկայացնելու դեպքում՝ լիազոր պետական մարմինն այդ մասին ծանուցում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ օրենքով վերապահված իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

28.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։