Գլուխ 6 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության և աշխատանքի ժամկետները
Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության և աշխատանքի ժամկետները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին այլ պետական մարմիններում նախկինում շնորհված կոչումները և կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:
2. Պաշտոնի նշանակվելիս հատուկ քննչական ծառայության` տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի կոչումներ ունեցող անձանց համապատասխանեցված կոչումները պահպանվում են:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քննիչի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձանց վրա չեն տարածվում 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:
(34-րդ հոդվածը փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)