Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը
Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը կազմված է`
1) աշխատավարձից.
2) որպես խրախուսանք տրվող դրամական պարգևատրումներից:
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և աշխատանքային ստաժի ու կոչման համար տրվող հավելավճարներից:
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի համակարգը հետևյալն է.
1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.
2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.
3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.
4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:
4. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից ելնելով` կոչումների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ.
1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.
2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.
3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.
5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.
6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.
7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:
5. Հատուկ քննչական ծառայության ծառայողները ստանում են իրենց պաշտոնային դրույքաչափի 4 տոկոսի չափով հավելավճար հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար, սակայն հավելավճարի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:
6. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակված դատախազների կամ քննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս:
(25-րդ հոդվածը խմբ. 13.11.12 ՀՕ-195-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-31-Ն)