Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-07-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, դասային աստիճանՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 12. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը

գործել է մինչև 2020-07-11Բացել ARLIS-ում

Հոդված 12. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելը

(վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, հատուկ քննչական ծառայության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ինքնավար պաշտոն զբաղեցնելու համար ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկը.

8) սույն օրենքով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտելու դեպքում.

9) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքով.

10) հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ երեխային խնամելու համար արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնարին է.

14) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ չներկայանալու դեպքում:

2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

(12-րդ հոդվածը փոփ. 21.01.20 ՀՕ-23-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։