Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

29 հոկտեմբերի 2021 թ. N 79-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 54-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հուլիսի 20-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 54-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին կետում «մայիսի 27-ին» բառերը փոխարինել «հունիսի 3-ին» բառերով, իսկ «մայիսի 30-ին» բառերը փոխարինել «հունիսի 6-ին» բառերով,

2) 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «31-ը» թիվը փոխարինել «նոյեմբերի 7-ը» բառերով,

3) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Տեսողության, լսողության, հենաշարժողական համակարգի խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններով:»,

4) 20-րդ կետում «12-րդ կետով» բառերը փոխարինել «22-րդ կետով» բառերով:

5) 34-րդ կետում «լսողության» բառից հետո լրացնել «, հենաշարժողական համակարգի» բառերը,

6) 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. 6-րդ դասարանում «Կերպարվեստ» ուսումնական առարկան դասավանդվում է առաջին, իսկ «Երաժշտություն» ուսումնական առարկան՝ երկրորդ կիսամյակում: 7-րդ դասարանում «Երաժշտություն» ուսումնական առարկան դասավանդվում է առաջին, իսկ «Կերպարվեստ» ուսումնական առարկան՝ երկրորդ կիսամյակում»,

7) Աղյուսակ 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար` Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 29-ի

N 79-Ն հրամանի

Աղյուսակ 16

Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող միջին, ծանր և խորը մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլան

Ուսումնական առարկաներ Շաբաթական ժամերի քանակը

I II III IV V VI VII VIII IX X XI XII

Լեզու և ընթերցանություն 3 3 3 3 3 3 3 3 3 3 3 3

Մաթեմատիկա 2 2 2 2 2 2 2 2 2 2 2 2

Ես և շրջակա աշխարհը 1 2 2 2 1 1 1 1 1 1 1 1

Տեխնոլոգիա (Ձեռքի աշխատանք) 1 2 2 2 1 2 2 2 2 2 2 2

Բնագիտություն - - - - 1 1 1 1 1 1 1 1

Հայրենագիտություն - - - - 1 1 2 2 2 2 2 2

Ընդամենը 7 9 9 9 9 10 11 11 11 11 11 11

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։