ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 893-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 785-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 785-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «230» թիվը փոխարինել «231» թվով.
2) որոշմամբ հաստատված բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
Երևան
04.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 893-Ա որոշման
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանքը Քանակը Ընդհանուր արժեքը
(£, Մեծ Բրիտանիայի
ֆունտ ստերլինգ) Տեղ համար
Կտորե տոպրակներ 100 £ 100.00 1
Չժանգոտվող պողպատե բռնակներ` 11 չափի
շեղբերի համար 8 £ 20.00 1
Բույսերի ուսումնասիրման լաբորատոր
դանակների փոփոխվող սայրեր 11 համարի 2 £ 15.00 1
Բույսերի ուսումնասիրման լաբորատոր
դանակների փոփոխվող սայրեր 23 համարի 2 £ 15.00 1
Չսպիտակեցված թղթյա ֆիլտրի տոպրակներ (100
հատ յուրաքանչյուր տուփում) 20 £ 80.00 1
Սնկաբանության կատալոգ 1 £ 1.00 1
Փաթեթի ընդհանուր արժեքը £ 231.00
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ
04.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ