ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2021 թվականի N 1792-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 483-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 483-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում՝
1) 2-րդ կետի 2․1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10․3-րդ ենթակետով՝
« 10.3. «Արդյունաբերա- կան պարկեր». Տեխնիկական
պայմաններ
Ազգային
ստանդարտի
(ՀՍՏ) մշակում ՀՀ տնտեսական գործունեության համար
արդիականություն
ներկայացնող
արդյունաբերական
պարկերի
կառուցման
գործընթացում
ազգային
ստանդարտի
մշակման
անհրաժեշտություն «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»
ՓԲԸ
(համաձայնությամբ) ստանդարտ 2021 թ․ ընթացքում Պետական բյուջե և ՀՀ օրենքով
չարգելված
այլ
միջոցներ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
04.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2021 թվական: