ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1258-Ա
ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի նոյեմբերի 8-24-ը ներառյալ:
2. Գեորգի Ավետիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ
Երևան
05.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ