Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 923-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Դը Բրոդ ինստիտուտի (The Broad Institute) կողմից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հասցեով ուղարկված լաբորատոր սարքավորումները (մեկ տեղ, 295 կգ ընդհանուր քաշով, 17,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,197,330 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

Երևան

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 923-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Ապրանքի անվանումը Ընդհանուր քաշը

(կգ) Արժեքը

(ԱՄՆ դոլար)

Համակարգիչ Dell OptiPlex 3010 16.5 785

Գազահանման սարք Degasser G1379A 9 170

Պոմպ G1376A 19.2 2,360

Ավտոմատ նմուշառման սարք G1377A 18 1,939

Թերմոստատ G1330B 23.5 289

Դետեկտոր G1315B 13 1,764

Ֆրակցիաների հավաքարան G1364D 15.3 1,070

Թերմոստատ G1330B 23.5 289

Աշտարակի հատված G1316A 11.5 84

Համակարգիչ HP Z240 14.5 785

Գազահանման սարք G1379A 9 170

Պոմպ G1312A 19.2 2,360

Ավտոմատ նմուշառման սարք G1329A 16 1,939

Թերմոստատ G1330B 23.5 289

Դետեկտոր G1315D 13 1,764

Ֆրակցիաների հավաքարան G1364C 15.3 1,070

Թերմոստատ G1330B 23.5 289

Աշտարակի հատված G1316B 11.5 84

Ընդհանուր 295 17,500

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։