Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2002 թվականի N 642-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 67-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 196 որոշման՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման հավելվածի 33-րդ և 34-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ՝ 500 5 1

այդ թվում՝

կառուցվածքային ստորաբաժանումներ՝ 460 5 1

առանձնացված ստորաբաժանումներ՝

Պետական ռեզերվների գործակալություն՝ 22 - -

Մետաղափորձական վերահսկողության տեսչություն՝ 18 - -

34. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական մարմիններ՝ 239 - -

այդ թվում՝

գանձապետական բաժանմունքներ՝ 231 - -

թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանման պետական գանձարան՝ 8 - -».

բ) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 37-րդ կետը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. նոյեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։