Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 1304-Ա

ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արմենակ Խաչատրյանին 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա)` «Ժողովրդագրական արագ փոփոխության աշխարհում հասարակությունների զարգացման ուղիները» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Խաչատրյանի և Արմենակ Խաչատրյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը հոգալու են Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

19.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։