ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1338-Ա
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-281-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
23.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1338-Ա որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
հ/հ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Ֆինանսական ապահովման աղբյուրը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական հիմքը
1. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի ընդունում 2022 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում ՀՀ
քաղաքաշինության կոմիտե «Քաղաքաշի- նության մասին» ՀՀ օրենքի
9-րդ հոդվածի 2-րդ մասի
«դ» կետ
2. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի
N 128-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի ընդունում 2022 թվականի մարտի
3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում ՀՀ
քաղաքաշինության կոմիտե
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
23.11.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ