Հոդված 5
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ։
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 160-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասով նախատեսված դեպքերում եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին վերադարձվում է Կառավարության սահմանած կարգով՝ 2023 թվականի հունվարի 1-ից (այդ թվում՝ 2023 թվականի հունվարի 1-ին նախորդող ժամանակահատվածի մասով):
4. Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք ազատվում են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում անհատական բնակելի տան, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. նոյեմբերի 25
Երևան
ՀՕ-360-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: