Անցնել բովանդակությանը

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.3-րդ հոդվածով՝

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.3-րդ հոդվածով՝

«Հոդված 28.3. Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով չգրանցելու դեպքում՝ հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով) 25 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

Հարկային տեսչության կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառքի գործառնությունները չգրանցելու կրկնական փաստ արձանագրելու դեպքում գանձվում է տուգանք՝ չգրանցված գործառնությամբ փոխանակված արժույթի ընդհանուր գումարի (արտահայտված դրամով)՝ 50 տոկոսի չափով: Հարկ վճարողը տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից կրկնական խախտման փաստն արձանագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։