Գլուխ 4 · ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 9. Կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգը և ժամկետները
Հոդված 9. Կարգավորման պարտադիր վճարի վճարման կարգը և ժամկետները
1. Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարի ամսական գումարները վճարում են մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը:
2. Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում մեկից ավելի գործունեություն իրականացնող անձանց կողմից վճարման ենթակա կարգավորման պարտադիր վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում յուրաքանչյուր կարգավորվող գործունեության համար առանձին։
3. Կարգավորման պարտադիր վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության արժույթով: